ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Բաքու

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Բաքու
14.03.2018 | 13:46

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Բաքու` հայտնում է «Թրենդը»՝ հղում անելով Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությանը: Բաքվում Զարիֆը կմասնակցի Իրան-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան քառակողմ հանդիպմանը՝ չորս երկրների ԱԳ նախարարների մակարդակով:

Իրանի ԱԳ նախարարը Բաքվից կմեկնի Ղազախստան` մասնակցելու սիրիական հիմնախնդրի շուրջ Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ